16 08 2020

«Դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել. Շարմազանովը` Մարուքյանին

«Դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել. Շարմազանովը` Մարուքյանին

«Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք,երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր «երեսով տալիս » `նշելով թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն քննադատությանը, որ ներկա եւ նախկին իշխանությունները պայմանավորված են գործում:

««Լուսավոր Հայաստան » կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում :Նա հերթական անգամ ակնարկել է թե «քայլողների» ռեժիմի այլընրանքն իրենք են: Կարծում եմ բանախոսը,ում հետ Աժ -ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ,քաջ գիտակցում է ,որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal -ը `մենակատարին: Ավելին. ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը,այն «այլըտրանքի», որը չհամարձակվեց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանադրական Դատարան դիմելու ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրաքի», որը հրաժարվեց ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը: Նիկոլի վարչապետության առաջադրման փփաստաթղթի տակ իմ ու իմ հանրաեպետական ընկերների ստորագրությունը չէ դրված,այլ `ձեր: «Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք,երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր «երեսով տալիս » `նշելով թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել\ հավանաբար բացառապես իր բարի կամքի շնորհիվ\ և ,վերջապես,, երբ բոլոր ազգայյին ուժերը իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը: Հետևաբար կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը: Մեր պայքարը իշխանության սատելիտների դեմ չէ,այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության

Հ.Գ. Իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ